Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ
Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ
Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակոցները եղել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայողներ:
Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։