Մամուլ

Ադրբեջանցիները բեռները ստուգելուց հետո ստացական են հանձնում իրանցի վարորդներին (ֆոտո)

Ադրբեջանցիները բեռները ստուգելուց հետո ստացական են հանձնում իրանցի վարորդներին (ֆոտո)

Hraparak.am-ը գրում է․ Այսօր ԱԱԾն տեղեկություն տարածեց, որ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, ադրբեջանցիները ստուգում, նոր միայն ազատ են արձակում իրանական բեռնատարները։

Ստուգումից հետո իրանցի վարորդներին նմանօրինակ ստացական են հանձնում,  որտեղ մոտավոր թարգմանությամբ գրված է․ 

stacakan

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ՝ Ընդհանուր մաքսային ՝ 4100019441 (Եթե հաճախորդը իրավաբանական անձ է, ապա նրա անունն ու TIN- ն է անունը, aa aayadi և VOEN-)

ԵԿԱՄՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ` Ապրանքի չափը, աշխատանքը, սպասարկումը  և այլն․․․․:

Նշենք նաև, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի կինը, Para.tv հիմնադիր Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները, Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատար մեքենաներից 50 000 դրամի համարժեք գումար  են պահանջում, որպեսզի թույլ տան անցնել ճանապարհը»:

Կիսվել