Մամուլ

Ադրբեջանում սկանդալ է ծագել «Սարի աղջիկ» երգը` որպես հայկական երգ ներկայացնելու շուրջ

Ադրբեջանում հետաքննություն է սկսվել Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ «Սարի աղջիկ» երգը ներկայացվել է որպես հայկական ժողովրդական ստեղծագործություն։

Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը պատասխանել է Report-ի հարցմանը։

Հետաքննությունը սկսվել է երգիչ Արազ Թորոսյանի (հայտնի է որպես Արազ Դարե) կողմից իբր ադրբեջանական ժողովրդական երգի հայերեն և պարսկերեն կատարումից հետո, որը ներկայացվել է որպես հայկական «Սարի աղջիկ» երգ։

Գործակալությունը ընդգծել է, որ միջադեպի վերաբերյալ ներկայումս հետաքննություն է ընթանում, և միջադեպի բոլոր հանգամանքները ուսումնասիրվում են սահմանված ընթացակարգերի համաձայն։