ԱշխարհՄամուլ

Ադրբեջանում մտածել ու որոշել են Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել

Ադրբեջանի իշխանությունները որոշել են ԱՄՆ–ում բնակվող հայազգի «պոկերի արքա»  Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրտավամիջոցները՝ վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազությանը։

Գլխավոր դատախազությունը պարզել է, որ այս տարվա օգոստոսի 28-ին Բիլզերյանը «Հայաստանի տարածքում մի խումբ անձանց հետ հանցավոր պայմանավորվածություն ձեռք բերելով` կազմակերպված հանցախմբի կազմում խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար հատել է Ադրբեջանի Հանրապետության սահմանները` հայտնելով Ղարաբաղում»։

«Ադրբեջանի օկուպացված հողերում նա ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան, հրազենային զենք ու ցուցադրաբար կրակ է բացել»,- նշված է հաղորդագրությունում։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Կիսվել