«Ադրբեջանում գերիներ չկան». պաշտոնական Բաքվի արձագանքը
«Ադրբեջանում գերիներ չկան». պաշտոնական Բաքվի արձագանքը
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքվում գերիներ չկան: «Զինվորները համարվում են ռազմագերի, եթե գերի են վերցվել ռազմական գործողությունների ընթացքում:
Նրանց, ովքեր ձերբակալվել են հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, հարկ է կոչել ահաբեկիչներ, այլ ոչ՝ գերիներ:
Եռակողմ համաձայնագրի բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն իրենց պարտականություններին: Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը փորձում է զորք ուղարկել Ադրբեջան»,- հայտարարել է Բայրամովը: