Ադրբեջանում արգելափակել են 4 ընդիմադիր կայք և դատի տվել
Խոսքի ազատության սահմանափակում Ադրբեջանում: Վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանում արգելափակել են 4 ընդիմադիր կայք։ Ադրբեջանի ղեկավարությունը դատի է տվել այդ կայքերի տարբեր հոդվածներ, իսկ դատարանը որոշում է կայացրել, որպեսզի Ադրբեջանի տարածքում դրանք արգելափակվեն։
Նման խիստ մեթոդներով խոսքի ազատության դեմ պատերազմ մղող Ադրբեջանին իհարկե միայն հարկավոր էն իրենց ՊՆ-ի և նախագահի հովանավորության տակ գտնվող կայքերը, որոնք իրենց աչքի գերանը չտեսնելով՝ ամեն կերպ փորձում են նկատել մեր աչքի փուշը։