Աշխարհ

«Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է հայտարարությունը»․ Ալիև

«Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է հայտարարությունը»․ Ալիև

Բաքվում ընթացող համաժողովի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» հիմնարար տարրերից է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։

Իլհամ Ալիև

Ալիեւը, ինչպես եւ բազմաթիվ անգամներ նախկինում, այս անգամ էլ, Բաքվի IX գլոբալ ֆորումի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի «պատմական իրավունքները» Հայաստանի տարածքի, մասնավորապես՝ Սյունիքի հանդեպ։

Նա նաեւ ակնարկել է, որ Հայաստանի իշխանությունները չպետք է մոռանան Ղարաբաղյան 2-րդ կամ 44-օրյա պատերազմի դասերը։

Կիսվել