Մամուլ

Ադրբեջանն արգելել է բժշկական ուղղաթիռի ժամանումը Երևանից Ստեփանակերտ՝ 7-ամյա երեխային տարհանելու համար

Ադրբեջանն արգելել է բժշկական ուղղաթիռի ժամանումը Երևանից Ստեփանակերտ՝ 7-ամյա երեխային տարհանելու համար

Ադրբեջանն արգելել է բժշկական ուղղաթիռի ժամանումը Երևանից Ստեփանակերտ՝ Մարտունիում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ողնաշարի կոտրվածքով 7-ամյա երեխային տարհանելու համար, – գրում է Սիս Մասիս տելեգրամյան էջը։

Քիչ առաջ սարսափելի վրաերթ է տեղի ունեցել Արցախի Մարտունիում. Տուժածներից մեկը ողնաշարի կոտրվածքով 7-ամյա երեխա է։

Նրան տեղափոխել են Ստեփանակերտի մանկական հիվանդանոց, սակայն այնտեղ բժիշկների խորհուրդը որոշել է շտապօգնության ուղղաթիռով նրան շտապ տեղափոխել Երեւան, քանի որ մեքենայով վարելը ռիսկային է։

rusakan

Ռուս խաղաղապահները թույլ են տվել, որ շտապօգնությունը գա Երևանից, իսկ Ադրբեջանն արգելել է հայտարարելով, որ Արցախի երկնքում ցանկացած օդային օբյեկտ կխփեն։ Հայաստանի իշխանությունները կարծես թե դեմ չէին և ընդունեցին Ադրբեջանի պահանջը։

Նշենք, որ քիչ առաջ Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:

Կիսվել