«Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղակայված են Իրանի բանակի ցամաքային զորքեր, զրահատանկային բրիգադներ». Հոսսեինի
«Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղակայված են Իրանի բանակի ցամաքային զորքեր, զրահատանկային բրիգադներ». Հոսսեինի
«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իրանի հետ Ադրբեջանի և Հայաստանի սահմանում տեղակայված են Իրանի բանակի ցամաքային զորքեր, զրահատանկային բրիգադներ, բանակի արագ արձագանքման ուժեր և հարվածային ուղղաթիռներ։
Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումն է՝ թույլ չտալ փոփոխություններ տարածաշրջանի պատմական և աշխարհաքաղաքական սահմաններում։
Իրանի հետ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային գոտում լիարժեք մարտական պատրաստվածության մեջ են գտնվում ոչ միայն Իրանի բանակի զորքերը, այլև՝ Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի զորամիավորումները:
Նշված սահմանգոտում կուտակված զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով՝ օրերս այստեղ էին այցելել Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը և ԻԻՀ Բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քիոմարս Հեյդարին: