Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Կարս
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Կարս
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հինգշաբթի մեկնել է Թուրքիա, որտեղ կհետևի Կարսում երկկողմ զորավարժությունների եզրափակիչ փուլին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կհետևի «Ձմեռ-2021» զորավարժությունների եզրափակիչ փուլին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից 12-ը Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում։