Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ կապ չունեն «Արցախ» ստեղծագործության հետ
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ կապ չունեն «Արցախ» ստեղծագործության հետ
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորինված վեճը: Փաստն այն է, որ ադրբեջանցի ամենախանդավառ երաժշտասերները փորձեցին այս ստեղծագործության հեղինակությունը վերագրել Ֆիկրատ Ամիրովին:
Երեք օր առաջ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ավարտեց այս շինծու վեճը՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ամիրովը ոչ մի կապ չունի այս հայկական ստեղծագործության հետ»: