«Ադրբեջանի մերժումից հետո ինքնաթիռը փոխում է երթուղին ու վայրէջք կատարում Երևանում». Արթուր Եղիազարյան
«Ադրբեջանի մերժումից հետո ինքնաթիռը փոխում է երթուղին ու վայրէջք կատարում Երևանում». Արթուր Եղիազարյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսական ինքնաթիռի երթուղին, որը գնում էր Բաքվից գերիներին բերելու, բայց Ադրբեջանի մերժումից հետո՝ ճանապարհի վերջնահատվածում փոխում է երթուղին ու վայրէջք կատարում Երևանում»:
Նշենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողնորն ու հարազատները հավաքվեցի «Էրեբունի» օդանավակայանում։
Սակայն ինքնաթիռը ժամանել էր առանց գերիների։