Մամուլ

Ադրբեջանի ԶՈւ-ն վերահսկում է ՀՀ գյուղերի 170 քառ կմ տարածքը

Ադրբեջանի ԶՈւ-ն վերահսկում է ՀՀ գյուղերի 170 քառ կմ տարածքը

Բաքուն հրաժարվում է ճանաչել հայկական գյուղերի օկուպացման փաստը և չի ցանկանում դուրս բերել զորքերն այնտեղից։

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն ​​կերպ վերահսկՎում Ադրբեջանի ԶՈ–ւ–կողմից, ինչպես ավելի վաղ ասել էր Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը կառավարության նիստերից մեկում նշել էր, որ 31 ոչ անկլավ գյուղերի կենսական տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն Բաքուն հրաժարվում է ճանաչել օկուպացիայի փաստը։

Կառավարությունից հայտնում են, որ այս գյուղերից օկուպացրած տարածքը կազմում է 170 քառ կմ։

hh
Կիսվել