Մամուլ

Ադրբեջանի ԶՈՒ-ն ծանր զինտեխնիկա է տեղափոխում դեպի Հայաստանի և Ղարաբաղի շփման գիծ

Ադրբեջանի ԶՈՒ-ն ծանր զինտեխնիկա է տեղափոխում դեպի Հայաստանի և Ղարաբաղի շփման գիծ

Իրանի Զինուժին մոտ կանգնած տելեգրամային ալիքներից մեկը` КСИР-ը, լուսանկար է հրապարակել և գրել, որ Ադրբեջանի զինված ուժերը ծանր զինտեխնիկա են տեղափոխում դեպի Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական գոտու շփման գիծ, գրում է 168.am-ը:

Տելեգրամային ալիքը նաև տեղեկացնում է, որ ըստ իրենց աղբյուրների` Ադրբեջանի զինված ուժերի շարժը նկատվում է շփման գծի ողջ երկայնքով` ինչպես Հայաստանում, այնպես էլ ղարաբաղյան տնտեսական գոտում:

Առաջին անգամ նկատվում է ծանր զինտեխնիկայի տեղաշարժը։

Կիսվել