ԱշխարհՏեսանյութ

Ադրբեջանի ԶՈՒ հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են իրականացնում

Ադրբեջանի ԶՈՒ հրետանային ստորաբաժանումները մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, «մշտական ​​տեղակայման կետերից տագնապով դուրս բերված ստորաբաժանումները տարբեր խոչընդոտներ են հաղթահարել երթուղու ընթացքում՝ օգտագործելով գիշերային տեսողության սարքեր, կատարել են կրակային դիրքեր գրավելու, մարտական տեխնիկան և հրետանային կայանքները մարտական պատրաստության բերելու գործողություններ»:

Քարտեզի վրա հստակեցվել են զորավարժությունների պլանով նախատեսված գործողությունները, լսվել են սպաների հաղորդումները՝ ելնելով առկա մարտավարական իրավիճակից։

Զորավարժություններն անցկացվում են զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները բարելավելու, ինչպես նաև հրետանային ստորաբաժանումների կառավարման հրամանատարական կազմի հմտությունների կատարելագործման նպատակով։

Կիսվել