Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին. պատճառն Արցախն է
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին. պատճառն Արցախն է
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում Իրանի դեսպանին ՝ նշելով, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ:
Բողոք է արտահայտվել այն կապակցությամբ, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող, տարբեր նպատակների համար նախատեսված մեքենաները «անընդհատ մտնում և դուրս են գալիս Ադրբեջանի Ղարաբաղի շրջան ՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
«Հանդիպման ընթացքում նշվեց, որ Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի ՝ կանխելու բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլերը»,- ասված է հայտարարության մեջ:
Որոշ ժամանակ առաջ նույն թեմայի շուրջ բանավոր բողոք էր արտահայտվել իրանական կողմին. հարցը բարձրացվել էր Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: