Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որում նա հիշեցրել էր, որ Հայաստանի կառավարությունն սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին.
«Հայաստանը պետք է դադարեցնի պատճառաբանություններ հորինելը, որպեսզի չկատարի իր պարտավորությունները՝ Զանգեզուրի միջանցքն ավտոմոբիլային ու երկաթգծային ճանապարհների հետ կապելը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկն էր երեք անցակետ բացել հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի մյուս տարածքների և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար: