Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը, նրանք իրենց կամքով են հեռանում․ Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը, նրանք իրենց կամքով են հեռանում․ Հիքմեթ Հաջիև
«Այսօրվա բանակցությունները բավականին կառուցողական էին»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո։
«Այժմ ավելի շատ հնարավորություններ կան շարժվելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը։ Ղարաբաղից հեռանալը հայ բնակիչների անձնական և անհատական որոշումն է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։։