Մամուլ

Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ ա ծախսում․ գովազդները շրջանառվում են տարբեր հարթակներում․ Սամվել Հայրապետյան

Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ ա ծախսում․ գովազդները շրջանառվում են տարբեր հարթակներում․ Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ ա ծախսում էն գովազդային արշավների վրա, ըստ որի ՀՀում գտնվող քաղաքներն ու գյուղերը բոլորը անխտիր ադրբեջանական են։

Արդեն իսկ գովազդները շրջանառվում են տարբեր հարթակներում, տարբեր երկրների մետրոներում, ավտոբուսներում, փողոցների մեծ էկրաններին, կինոների ընթացքում (էն ոնց որ մեր բուքմեյքերականներինն ա թռնում), տարբեր երկրների լրատվական կայքերի նյութերի վերևում, ներքևում կամ այլ տեղերում։

Օրինակ եթե ձեզ թվում ա, որ դա անիմաստ ծախս ա, ուրեմն պետք ա ձեզ հիասթափեցնեմ, միլիոնավոր մարդիկ չգիտեն Հայաստանի մասին, Հայոց պատմություն, մեծ հաշվով ոչ էլ Ադրբեջանը գիտեն, կամ դրանց պատմությունը։

Իրանց աչքում ամեն ինչ երևում ա նենց, ոնց օրինակ մեր համար Իսրայելա-Պաղեստինյան կամ ասենք Հնդկաստանի ու Պակիստանի խնդիրը։ Մեծ մասը չգիտեն էլ խի ենք մենք ու թուրքերը իրար թշնամի, վաբշէ Շուշի ա թե Շուշա, Երևան ա թե Իրեվան, Բաքու ա թե Բակուրակերտ… կարճ ասած։

akunq

Էսօր եվրոպայի որոշ երկրների ծրագրավորողների հետ միթինգ էինք անում, քննարկում էինք համատեղ կրթական ծրագիր մշակենք հատուկ տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար, որ օրինակ եթե մարդը կույր ա, բայց ցանկանում ա դառնալ ծրագրավորող ապա կարողանա։

masis

Կարճ ասած խոսքի մեջ ես օրինակ բերեցի, որ վերջին պատերազմից լիքը տղերք էլ չեն տեսնում, ու ես շատ կուզեի, որ փորձերը հենց Հայաստանում արվեր բան, սկսվեց հարցերի տեղատարափ բա Հայաստանը որ մասում ա կոնկրետ, հա էն որ թուրքերի հետ կոնֆլիկտ բան, բա դուք ոնց եք հայտնվել 2 մեծ երկրների արանքում, բա խի ա մեր մոտ ամեն տեղ գովազդներ, որ դուք ագրեսոր եք, որ զբաղեցրել եք Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքները։

Օրինակ էս նկարները որոնք կցել եմ Եվրոպական երկրների մեկի մետրոներից մեկում պտտվող գովազդ ա…

Հարգելի պատկան մարմիններ, մասնավորապես Արտաքին Գործերի Նախարարություն, ու՞մ եք սպասում, դատական հայցեր ներկայացրեք բոլոր այն գովազդային ընկերությունների վրա, որոնք որ այսպիսի գովազդներ են սփռում աշխարհով մեկ»։

Կիսվել