Ազատ խոսքՄամուլ

Ադրբեջանը հաստատուն քայլերով գնում է դեպի պատերազմ․ Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանը հաստատուն քայլերով գնում է դեպի պատերազմ․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը հաստատուն քայլերով գնում է դեպի պատերազմ։ Չեմ դադարի կրկնել, եթե մենք գործենք այնպես, ինչպես պահանջում է պատերազմի կանոնները, ապա վստահորեն կունենանք արդյունք, որը կարող է անակնկալ լինել Ադրբեջանի համար։

Մենք չպետք է խաղաղանք Ադրբեջանի խաղի կանոններով, չպետք է նրա ստեղծած խնդիրների լուծման հետևից գնանք, այլ այդ ստեղծած խնդիրները ուղղենք նրա դեմ, փորձենք ամենաբարձր նիշը դնելով պատժամիջոցներ պահանջել։

Սա արտաքին քաղաքականությունում, իսկ ներքինում բացառապես մեկ ուղղության վրա պետք է շեշտը դնենք։ Քանի որ մեզ այս պահին կարճաժամկետ կտրվածքով է խնդիր առաջացնելու, կամ ռազմական հնարավոր ագրեսիա վարելու Ադրբեջանը, ապա պետք է մեր ողջ ռեսուրսները ուղղենք ռազմարդյունաբերություն և բանակ․․․

Այս հարցը մեկ լուծում ունի, և այդ լուծումը ընդունելի է և՛ աշծարհի կողմից, և՛ միջնորդների կողմից, և՛ թշնամու կողմից։ Դա ուժով լուծումն է․․․ Իսկ մնացած բոլոր դեպքերում արդեն երեք տարին էլ բավարար է, որ ցույց տա , թե ինչ ամուլ են, թե ինչ ստահոդ և փափուկ բարձի էֆեկտ ունեն․․․

Մի խոսքով, մեր պայքարը պիտի շարունակենք, որը կարծում եմ լինելու է ավելի դժվար, բայց լավ ավարտով․․․»։

Կիսվել