Աշխարհ

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին 19 նոր զորամաս է տեղակայել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին 19 նոր զորամաս է տեղակայել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին 19 նոր զորամաս, 140 սահմանային մարտական կետ է տեղակայել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը:

Նա նշել է, որ դրանք նախատեսված են սահմանի պահպանության և պաշտպանության կազմակերպման համար:

Նա պարզաբանել է, որ օբյեկտները հնարավորինս սեղմ ժամկետում տեղադրվել են հանրապետության Զանգիլանի, Գուբադլիի և Քելբաջարի շրջաններում։ Գուլիևը նաև հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները սահմանային հսկողություն են կազմակերպել Զանգիլանի և Ֆիզուլիի միջազգային օդանավակայաններում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության հետ բանակցություններին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները աջակցում են հայկական կողմի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ուղիղ երկխոսությանը։

Կիսվել