«Ադրբեջանը կարող է ցանկացած պահի հարձակվել»
«Ադրբեջանը կարող է ցանկացած պահի հարձակվել»
Ադրբեջանը կարող է ցանկացած պահի հարձակվել, ինչի մասին վկայում են ե՛ւ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկատվությունը, ե՛ւ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, ինչպես նաեւ միջազգային կառույցների զեկույցները։
Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա պարզաբանեց, որ Բաքուն ուժեղացնում է ճնշումը, որպեսզի Երեւանը կամովին գնա հերթական զիջման, որպեսզի հայերը ստորագրեն Ադրբեջանի համար ցանկալի փաստաթուղթը։
Սակայն դա, նրա գնահատմամբ, չի ապահովագրի Հայաստանին ապագա պատերազմներից, ավելին՝ Բաքուն ցանկանում է ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը օրինական հիմքեր կստեղծի ապագա պատերազմների համար։
«Ադրբեջանը ձեռ չի քաշի Հայաստանից։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կհաջողվի նստել ու խուսափել ապագա պատերազմներից, ապա նա սխալվում է։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Բաքուն հասկանա, որ ագրեսիայի դեպքում լուրջ հակահարված կստանա»,- նշեց Կիվիրյանը։