Ադրբեջանը Երասխում վերսկսել է կրակոցները
Ադրբեջանը Երասխում վերսկսել է կրակոցները
Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես Երասխի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները, որոնք մինչ այս պահը շարունակվում են: Այս մասին հարցմանը ի պատասխան նշել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ առավոտյան ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի ու Երասխի ուղղությամբ:
Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա գյուղերի հատվածում։