Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանցի վարորդների ձերբակալության մասին
Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանցի վարորդների ձերբակալության մասին
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էսհան Զահիդովը հայտնել է, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարների երկու վարորդի են ձերբակալել, որոնք «անօրինական են մուտք գործել Ադրբեջանի տարածք»:
«Մեքենաները, որոնք Հայաստանից անօրինական անցել են Ադրբեջանի տարածք, կանգնեցվել են ներքին գործերի նախարարության, Պետական մաքսային հանձնաժողովի և Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից:
Այդ մեքենաների վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն՝ ըստ Ադրբեջանի օրենսդրության»,- ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ ասվում է վերջնիս խոսքում: