ԱշխարհՏեսանյութ

Ադրբեջանական օդանավը կործանվելուց առաջ թռել է բնակելի շենքերի վրայով

Ադրբեջանական օդանավում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ, հայտնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 69 մարդ։

32 մարդ ողջ է մնացել, հաղորդում է Ղազախստանի գլխավոր դատախազությունը։ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է 29 հոսպիտալացման մասին։ Նրանցից 15-ը Ադրբեջանի, 9-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Ղրղզստանի, 3 անձի քաղաքացիությունը ճշտվում է, RBC-ին հայտնել են հանրապետության ԱԻՆ-ից։ Վթարից փրկված ռուսներին Մոսկվա կտեղափոխեն հատուկ ինքնաթիռով։

AZAL ինքնաթիռի անձնակազմի անդամներից ողջ մնացածներ չկան, հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ինքնաթիռի կործանման պատճառները

Ինքնաթիռը պետք է թռչեր Բաքվից Չեչնիա, սակայն Գրոզնիից այն ուղղորդվեց դեպի Մախաչկալա, ապա՝ Ակտաու։ Ինչպես հայտնել են Գրոզնիի օդանավակայանում, պատճառը մառախուղն է եղել։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի կործանման պատճառը թռչունների երամի հետ բախումն է եղել, հաղորդում է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը։

«Թռչունների հետ բախվելուց հետո, օդանավում արտակարգ իրավիճակի պատճառով, նրա հրամանատարը որոշեց «գնալ» այլընտրանքային օդանավակայան. նա ընտրեց Ակտաուն», – գրել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն:

Մանգիստաու շրջանի առողջապահության վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռում բալոն է «պայթել»։

Ականատեսների վկայությամբ՝ թռչնակը հարվածել է ինքնաթիռի շարժիչին, որից հետո օդանավում պայթել է թթվածնի բաքը։

Տեսանյութը ստորև

Կիսվեք էջում