Մամուլ

Ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են Քարինտակի գյուղացիները

Ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են Քարինտակի գյուղացիները

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։

«Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում։ Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտամարտավարական խմբերի, վարձկանների ոչնչացման գյոռբագյոռ գործողությունները հաջողությամբ շարունակվում է։

ՊԲ ստորաբաժանումներ

Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումները ուղղակի հրաշքներ են գործել։ Թշնամու զորքերը, վարձկանները և մնացած թափթփուկները՝ Շուշիի տանող ձորակներում հարյուրավոր դիակներ են մնացել։

Առաջիկայում համապատասխան տեսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն։ Շուշիի եկող ճանապարհներին նոր ստորաբաժանումներին ջախջախել են նաև հերոս քարինտակցիները », – ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել