Մամուլ

Ադրբեջանական ստորաբաժանումները սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա են

Ադրբեջանական ստորաբաժանումները սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա են

«Այս պահին ադրբեջանցիներն ու ռուս խաղաղապահները բանակցում են հենց այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձում են անցակետ տեղադրել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Ղուլունցն այսօր եղել է Արցախ-Հայաստան սահմանագծում՝ Հակարիի կամրջի մոտ, բայց ռուս խաղաղապահները թույլ չեն տվել, որ առաջ գնան։

«Հենց այդ նույն հատվածում են ուզում դնել, որտեղ ռուսների անցակետն է։ Հենց կամրջի մոտից չեն թողնում, որ հայ պատվիրակությունից, ժողովրդից ոչ մեկը մոտենա։ Դրանից այն կողմ հիմա իրենք բանակցում են։

Հենց նոր կամրջի վրա է կատարվում այդ ամենը, 11-12 խ-ից հետո Արցախ տանող ճանապարհը փակվել է։ Ճանապարհը փակելով՝ շրջափակվել են Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերը։ Մարդիկ այնպիսի պայմաններում են հայտնվել, ինչպես Արցախի ժողովուրդը», – նշեց նա։

hakarii kamurj

Դավիթ Ղուլունցն ասաց՝ հեռվից տեսել են, որ ադրբեջանցիներն աշխատանքներ են կատարում, բայց կտեղադրեն անցակետը, թե ոչ բանակցություններից հետո կերևա։

«Կոռնիձոր-Արցախ հատվածում, հենց Լաչինի միջանցքում ադրբեջանցիները տեղադրում են հսկիչ անցագրային կետ։

Սա նոր կամրջի այն հատվածն է, որ պիտի շահագործվեր։ Այստեղով Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են անցնում, այսպիսով՝ ադրբեջանցիները կկարողանան ստուգել Արցախ մտնող յուրաքանչյուր բեռ։

Այսինքն՝ այն, ինչը ոչ բացահայտ էին անում ու բացում մեքենաները, հիմա, ըստ ադրբեջանցիների՝ օրինականացրել են այդ գործընթացը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Կիսվել