Ադրբեջանական հեռուստատեսությունը այսպիսի քարտեզով է եթեր դուրս եկել
Ադրբեջանական հեռուստատեսությունը այսպիսի քարտեզով է եթեր դուրս եկել
Փաստաբան Նարեկ Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իրան ԱՄՆ արդյունավետ բանակցությունների ֆոնին ադրբեջանական հեռուստատեսությունը այսօր այսպիսի քարտեզով է եթեր դուրս եկել։
Նախնական տվյալներով վաղվանից Իրանի նկատմամբ պատժամիջոցները հետզհետե ապասառեցվելու են»։
Նշենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։
«Խանքենդին (Ստեփանակերտը) հունիսին ամբողջությամբ կլինի ադրբեջանական բանակի հսկողության տակ՝ ուժով, թե առանց դրա։ Խաղաղ բնակիչները կարող են մնալ իրենց տներում»,-գրել է Սահիդովը։