Մամուլ

Ադրբեջանական կողմը վերադարձրել է երկու երիտասարդներին․ ԱԱԾ

Ադրբեջանական կողմը վերադարձրել է երկու երիտասարդներին․ ԱԱԾ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

vorotan goris

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց:

Նշենք, որ ԱԱԾ-ն այսօր հայտնել էր, որ Որոտանի ճանապարհին ՀՀ երկու քաղաքացիներ շեղվել են ճանապարհից և հայտնվել ադրբեջանական կողմում։

Կիսվել