Ադրբեջանական կողմը հարձակում է գործել հայկական դիրքերի վրա․ ընթանում է փոխհրաձգություն
Ադրբեջանական կողմը հարձակում է գործել հայկական դիրքերի վրա․ ընթանում է փոխհրաձգություն
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։