«Ադրբեջանական կողմը «Բայրաքթար»-ով չորս հարված է հասցրել, կոչ է արվել հետ քաշել զորքերը». ՌԴ ՊՆ
«Ադրբեջանական կողմը «Բայրաքթար»-ով չորս հարված է հասցրել, կոչ է արվել հետ քաշել զորքերը». ՌԴ ՊՆ
Ասկերանում իրադության սրումից երկու օր անց տեղում իրավիճակին է անդրադարձել ռուսական խաղաղապահ առաքելությունը, հաղորդելով, որ մարտի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի, և դիտակետ տեղակայել։
Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանցիները Ղարաբաղի զինված ուժերի ուղղությամբ «Բայրաքթար» անօդաչուով չորս հարված են հասցրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն նշելով, որ այս պահին խաղաղապահ առաքելությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերին իրենց ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։
«Ադրբեջանական կողմին կոչ է արվել հետ քաշել զորքերը», – ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագությունում։