Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերին
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերին
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։