Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են կորած Նարեկ Սարդարյանի մասին տեսանյութ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են կորած Նարեկ Սարդարյանի մասին տեսանյութ
Ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկություն են հայտնում, որ Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն անհետացել էր օրեր առաջ, իրենց մոտ է։
«Փաստորեն մեր քաղաքացու ընտանիքի վարկածը, որ վերջինս արոտավայրից անհետացել է թշնամու մոտ պատահաբար հայտնվելու պատճառով, հաստատվեց:
Ադրբեջանցիները, ինչպես միշտ, խեղաթյուրում են իրականությունը և ներկայացնում, որ Նարեկ Սարդարյանն օգտվել է իրավիճակից և փորձ կատարել միտումնավոր անցնել սահմանը Նախիջևանի կողմից»,- գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Տեսանյութը ստորև