Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ ևս 100 հայ զինվորի են գերեվարել
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ ևս 100 հայ զինվորի են գերեվարել
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տելեգրամի ալիքներից մեկով նոր լուսանկար, տեսանյութ է հրապարակվել, որում հայկական համազգեստով զինծառայողներ են։ Ադրբեջանցիներն ասում են, որ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել։
Մեկ այլ կետով նշվում է, որ գերեվարվածների թիվը 160 է։ Կրկին դիմում եմ ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարներին, ԱԱԾ տնօրեններին։ Կբացատրե՞ք՝ ի՞նչ է կատարվում, կպարզաբանե՞ք մեր շուրջ ստեղված իրադրությունը։ Իրար վրա չգցեք։
Եթե դրա միակ պատասխանատուն Նիկոլն է, Արայիկն է՝ ասեք, հակառակ դեպքում ծանր պատասխանատվության տակ եք մտնելու։ Որևէ մեկը կբացատրի՞, թե ինչու եք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված տարածքները շարունակում հանձնել»:
Տեսանյութը ստորև