«Ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղը կազատագրի մեկ օրում»․ Ադրբեջանի փոխվարչապետ
Ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղը կազատագրի մեկ օրում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը՝ Հեյդար Ալիևի կենտրոնում ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, – հայտնում է ադրբեջանական Trend կայքը:
«Փաշինյանը Հայաստանում եկավ իշխանության, և մենք հույս ունեինք, որ հարցը կլուծվի դրական եղանակով:
Բայց նա չափազանց անհեթեթ բաներ է ասում»,- հայտարարել է Հասանովը: