Ադրբեջանական ավիաընկերությունը պրովոկացիոն հրապարակում է կատարել
Ադրբեջանական ավիաընկերությունը պրովոկացիոն հրապարակում է կատարել
Ադրբեջանական օդանավները շարունակում են Հայաստանի օդային տարածքով թռիչքներ իրականացնել Բաքվից դեպի Նախիջեւան։ Ադրբեջանական «AZAL» ավիաընկերությունը սոցցանցերի իր էջում երկնքից արված լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Սևանա լիճն ու Արարարատ լեռը:
Լուսանկարին կից արված գրառման մեջ Սևանի փոխարեն օգտագործված է ադրբեջաներեն «Գոյչա» անվանումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»:
«Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք», – ասել էր Ալիևը: