Ադրբեջանական ԱԹՍ-ները երկնքում են․ սահմանի ողջ երկայնքով պատերազմ է. նոր մանրամասներ Արցախից
Ադրբեջանական ԱԹՍ-ները երկնքում են․ սահմանի ողջ երկայնքով պատերազմ է. նոր մանրամասներ Արցախից
Ինչպես տեղեկացրել էինք՝ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Քաղաքում հայտարարվել է օդային տագնապ:
Ադրբեջանի ԶՈՒ տարածած հաղորդագրությամբ` Բաքուն խաղաղ բնակչության հրետակոծությունն անվանում է հակաահաբեկչական գործողություն, որի նպատակը «Սահմանադրական կարգի վերականգնումն» է համարում և ընդգծում, որ օպերացիայի մասին տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությանը:
ԼՂ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
ԼՂ բնակիչները տարածել են կադրեր, որտեղ լսվում են հրետակոծության և ԱԹՍ-ի աշխատանքի ձայներ, երևում են Ստեփանակերտին մոտ բարձունքներում պայթյուններ: