Մամուլ

Ագաթանգեղոսի շենքերից մեկից աղջիկն իրեն ցած է նետել․ հարևանները նրան չեն ճանաչում․ ինչ է կատարվել քիչ առաջ Կենտրոնում

Oragir.News-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ագաթանգեղոս փողոցի բարձրահարկ շենքերից մեկից վայր ընկած, նախնական տեղեկություններով՝ 25-30 տարեկան աղջիկը մահացել է։

Շենքի բնակիչներից Oragir.News-ին հայտնեցին, որ կատարվածն ամենայն հավանականությամբ ինքնասպանություն է։ Բնակիչները նշում են, որ մահացածը շենքում ամենայն հավանականությամբ բնակվում էր վարձով։

Հավաքվածները հավանական են համարում նաև այն տարբերակը, որ հնարավոր է՝ շենքի բնակիչ էլ չլինի, քանի որ ոչ ոք նրան չի ճանաչում, հարազատներ էլ դեռևս չկա դեպքի վայրում։