Մամուլ

Աբրահամ Գասպարյանին դուրս գրեցին հիվանդանոցից

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա կինը՝ Արփի Հարությունյանը։

«Աբրահամին դուրս գրեցին հիվանդանոցից։

Նվազագույնը ևս մեկ շաբաթ էլ տանը պիտի նույն ռեժիմով ապաքինման շրջան անցնի։ Թե ինչպես պիտի անցնենք կազդուրման հաջորդ փուլը, կասեն բժիշկները։

Մեր ընտանիքի անունից երախտիքի ամենաջերմ խոսքը՝ յուրաքանչյուրիդ, սիրելի՛ ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, անծանո՛թ հոգատարներ՝ այցելելու, զանգելու, գրելու և բոլոր հարցերով օգնելու պատրաստակամության համար։

Ավելի ուշ ավելին պիտի պատմեմ։ Հիմա մի քիչ հանգստանանք»։

Կիսվել էջում