Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին գտե՞լ են․ ի՞նչ նորություն կա
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, գրում է Armlur.am-ը։
Հայտնել էինք, որ Աբովյանում նոյեմբերի 10-ին դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զ.-ն, Աբովյան քաղաքից էր, 24 տարեկան: դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:



