Աբովյանում 46-ամյա վարորդը՝ խմածության ամենաբարձր աստիճանի, Mitsubishi-ով կոտրել է բետոնե էլեկտրասյունը. մի ամբողջ թաղամաս հոսանքազրկվել է
Աբովյանում 46-ամյա վարորդը՝ խմածության ամենաբարձր աստիճանի, Mitsubishi-ով կոտրել է բետոնե էլեկտրասյունը. մի ամբողջ թաղամաս հոսանքազրկվել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտոմեքենայի ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գեորգի Չոբանյանը իր վարած Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի 7-րդ միրոշրջան 1-ին փողոցում բախվել է թիվ 17 տան դիմաց տեղադրված բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է։
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Արաբո Խաչատրյանն ու Արև Փիլոյանը։
Դեպքի վայր են ժամանել Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը, քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանը և կոմունալ տնտեսության պետ Արմեն Ֆելիկյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Աբովյանի ներկայացուցիչները, ովքեր հատուկ տեխնիկաներով կոտրված բետոնե էլեկտրասյունը հեռացնում են, որպեսզի նորը տեղադրեն և էլեկտրամատակարարումը վերականգնվի նշված փողոցում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նա 2 տարի զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։