Մամուլ

Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է․ Փաշինյանը՝ ՔՊ-ի թեկնածուի պարտություն մասին

Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է, իսկ ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք,  որ տեղ-տեղ իշխանության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ իշխանության թեկնածուները պարտվեն։

Այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես մեկնաբանեց Աբովյանում հունիսի 9-ին տեղի ունեցած ընտրություններն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուի պարտությունը։

«Եթե հիշում եք՝ հեղափոխությունից առաջ ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ-ի մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։

ՀՀ-ն ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուի հաղթանակին հասնելու համար»։

Կիսվել