Աբովյանում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացի կա կախված։
Այս պահին պարեկները տարածքը սահմանազատել են, և ահազանգով ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարները փորձում են սննդի կետի դուռը բացել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում 2 տղամարդու դի կա կախված, ովքեր հարազատ եղբայրներ են։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների ինքնությունը։
Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։