Ազատ խոսք

ԱԱԾ տնօրեն ա նշանակվում մի մարդ, որը հրաժարվում ա հորից. Սուրեն Սահակյան

ԱԱԾ տնօրեն ա նշանակվում մի մարդ, որը հրաժարվում ա հորից:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ազգային անվտանգության տնօրեն ա նշանակվում մի մարդ, որը հրաժարվում ա հորից՝ կուսակրոն հոգևորականից՝ Կոտայքի թեմի առաջնորդից։ Երբ դրա մասին խոսվեց, մի տեսակ չհավատացի ու հերքող փաստեր էի փնտրում։

Պարզվեց՝ հոր անունը եզակի անուններից ա՝ Էլբակ, ու Հայաստանի Հանրապետությունում միայն մի Էլբակ Քյարամյան գոյություն ունի, որն էլ հենց նշված հոգևորականն ա։ Ենթադրյալ հայր ու որդին շատ էմոցիոնալ հերքում են իրենց էդ կապը։ Փաստերը համառորեն այլ բան են պնդում։

Իսկ աշխատավարձի ու կուտակած ֆինասական միջոցների անհամապատասխանությունը նորանշանակ ԱԱԾ տնօրենը բացատրում էր հարուստ քեռու առկայությամբ։

Բանից պարզվում ա, որ քննիչ աշխատած ժամանակ որոշել ա կոռուպցիայով չզբաղվել ու դրա համար հարուստ քեռին անընդհատ փող ա տվել։

Թերևս, կոռուպցիայով զբաղվելու ցանկությունն ու հնարավորությունները շատ մեծ են եղել, դրա համար քեռին չի դադարել էդ նպատակով փոխանցումներ կատարել նույնիսկ էն դեպքում, երբ հաշվին արդեն տասնյակ հազարներով դոլար ա եղել։ Ու սա իմ կամ որևէ այլ մեկի մտահանգումը չի։

Արգիշտին ինքն ա խոսել քեռու ու նրա նվիրաբերած գումարների, դրանց նպատակի մասին։

Մի հատ էլ էդ պաշտոնը նշենք՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅԱՆ… տնօրեն։ Էնքան են անելու, որ անվտանգության համար մտահոգությունը միայն աղոթքներով փարատվեն ու նույնիսկ աթեիստների մոտ։

Կիսվել