ՄամուլՍպորտ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյա՞նը կդառնա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամլո ասուլիսի ժամանակ հերքեց իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերը, սակայն նշեց, որ պատրաստ է հեռանալ, եթե առաջիկա նիստում արժանավոր թեկնածուներ լինեն։ Ինքն անձամբ կողմ է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությանը և այդ դեպքում պատրաստակամություն է հայտնել առհասարակ թեկնածություն չառաջադրել։

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը։

Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ գործադիր կոմիտեի այսօրվա որոշմամբ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում հրավիրվելու է Ֆեդերացիայի արտահերթ ժողով, որի ժամանակ էլ, ի թիվս այլ հարցերի, տեղի կունենա ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի ընտրություն:

Կիսվել