Մամուլ

ԱԱԾ տնօրենը Մոսկվայում թանկարժեք նվերներ է տվել Ադրբեջանի ներկայացուցչին․ Միքայել Մինասյան

ԱԱԾ տնօրենը Մոսկվայում թանկարժեք նվերներ է տվել Ադրբեջանի ներկայացուցչին․ Միքայել Մինասյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ թանկարժեք նվերներ է տվել Ադրբեջանի ներկայացուցչին: Այս մասին իր Տելեգրամի ալիքում գրել է Միքայել Մինասյանը:

Վերջինս նշել է, որ դիվանագիտական լեզվով նվերների հանձնումը բարիդրացիական և բաեկամական վերաբերմունքի նշան է՝ աղ ու հացի, այսպես ասած, այլընտրանքային դրսևորում:

aac tnoren 1

Մինասյանը գրել է, որ պարտված պատերազմի բարձրագույն սպաներից մեկի կողմից թշնամուն, ով պահում է գերիներին և Զանգեզուրի ու Սևանի նկատմամբ հավակնությունների մասին բարձրաձայնում, նվերներ հանձնելը համընդհանուր զարմանք է առաջացրել: Զարմացել են ոչ միայն ռուս դիվանագետները,  այլ նաև ադրբեջանցիները:

Կիսվել