Մամուլ

ԱԱԾ տնօրենը հորդորում է աշխատանքից ազատել Տաթևիկ Ռևազյանին, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է

ԱԱԾ տնօրենը հորդորում է աշխատանքից ազատել Տաթևիկ Ռևազյանին, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է

168.am-ը գրում է․ Նախորդ շաբաթ հայ հանրությունը ևս մեկ ցնցող լուր ստացավ. անհետացել էր EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավը:

168.am-ը թեմայի վերաբերյալ մի քանի հրապարակումներով արդեն իսկ հանդես եկել է՝ զրուցելով ոլորտից քաջատեղյակ անձանց հետ:

Մեկտեղել էինք նաև Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ) հայտարարությունը ինքնաթիռի անհետացման մասին, Նիկոլ Փաշինյանի՝ քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրապարակումները թեմայի առնչությամբ, պարզել էինք՝ ում է պատկանում անհետացած կամ առևանգված, իսկ գուցե լավ գնով վաճառված ինքնաթիռը, գրել, թե ինչ պատմություններով է հայտնի նշյալ ընկերությունը և ինչ նպատակով է այն ի սկզբանե մտել Հայաստան:

Անհետացած ամերիկյան օդանավի վերաբերյալ չուշացավ նաև ԱՄՆ դեսպանատան արձագանքը:

inqnatir

«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ, այլ կերպ, դրանց տրամադրումը Իրանին։

Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»,- մասնավորապես պատասխանել էին ԱՄՆ դեսպանատնից Tert.am-ի մեր գործընկերներին:

Նկատենք, որ ԱՄՆ դեսպանատնից թափանցիկ ակնարկել էին, փաստորեն, որ իրենք գիտեն՝ ինչպես է տեղի ունեցել ամերիկյան ինքնաթիռի՝ Իրան հասնելը, և, ուշադիր, հայկական կողմին հորդորել են հստակեցնել ինքնաթիռի կարգավիճակը, ու համենայնդեպս նշել, որ տեղեկացված են՝ ամերիկյան ինքնաթիռը փոխանցվել է իրանական կողմին:

Հետագա զարգացումների մասին 168.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Տաթևիկ Ռևազյան

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ամերիկյան կողմը, բնականաբար, խիստ զայրացած է փաստի առնչությամբ, և ակնհայտ է, որ այս միջադեպը հեշտ հարթվողներից չէ: Ամերիկյան կողմի վրդովմունքը մեղմելու համար իշխող կառավարությունը, ի դեմս ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի, ով հետևողականորեն ավերել է հայկական քաղավիացիային առնչվող ամեն ինչ, որոշել է գնալ գործարքի և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ  հետ գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այսուհետ հայկական ավիացիային վերաբերող յուրաքանչյուր հարցի մասին տեղեկացնելու, իսկ ավելի ճիշտ՝ զեկուցելու է ամերիկացիներին:

ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սրա մասին իմացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ): ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այս մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին, հորդորել, որ Տաթևիկ Ռևազյանին աշխատանքից ազատի, քանի որ վերջինիս անունն այսուհետ կապվելու է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել