ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Ծառուկյանի մերձավորին
ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Ծառուկյանի մերձավորին
Hraparak.am-ը գրում է․ Մեր տեղեկություններով այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի մերձավոր, Մուլտի գրուպ կոնցերնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին:
Քրեական գործը, որի շրջանակներում Առուստամյանը ձերբակալվել է, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ով այժմ նույնպես ձերբակալված է:
Որոշ լուրերի համաձայն Առուստամյանն օֆշորային մի ընկերության հաշվին խոշոր գումար է փոխանցել եւ իրավապահները հիմա ստիպում են նրան ցուցմունք տալ, թե այդ փողը Խաչատրյանինն է, իրեն խնդրել է ընդամենը փոխանցել:
Սա նշանակում է, որ փոքրիկ զինադադարից հետո իշխանությունը կրկին սեղմում է Ծառուկյանի շուրջ օղակը: