ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն
️ ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն
Mediaport-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն՝ Գևորգ Քոչարյանին։ Վերջինս մեղադրվում է խարդախության մեջ։
Ավելի վաղ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին և մյուս ուժայիններին հրահանգել է կոմպրոմատներ հավաքել «իմքայականների» և նրանց մերձավորների դեմ։
Փաշինյանը կոմպրոմատները հավաքում է թիմակիցների կողմից վարչապետի այլ թեկնածու առաջադրելու հավանականությունը բացառելու համար:
Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբեր ամսին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Գևորգ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի պաշտոնում։