ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում
ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։
Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։
Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երեւան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։
Մանրամասները՝ ավելի ուշ։